ԱՊԼ 7-րդ տուրում «Տոտենհեմը» ընդունել էր «Ասթոն Վիլային» ու 2-1 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվը բացվեց 27-րդ րոպեին․ աչքի ընկավ տանտերերի կիսապաշտպան Պյեռ-Էմիլ Հոյբերգը։ Հյուրերը պատասխան գնդակը կարողացան խփել միայն 67-րդ րոպեին, բայց 7 րոպե անց Թարգեթը դարձավ ինքնագոլի հեղինակ ու հաղթանակ պարգևեց «Տոտենհեմին»։
Այսպիսով, լոնդոնցիներն ընդհատեցին 3 պարտությունից բաղկացած շարքը։