Իսպանիայի Լա լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ատլետիկոյին» ու պարտվեց 0-2 հաշվով:
23-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Տոմա Լեմարը: 44-րդ րոպեին իր նախկին թիմի դարպասը գրավեց Լուիս Սուարեսը, սակայն չտոնեց խփած գնդակը: «Ատլետիկոն» հաղթեց 2-0 հաշվով:
Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» 17 միավորով 2-րդն է, իսկ Կումանի թիմը 12 միավորով 9-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՉԼ-ի շրջանակում «Բարսան» 0-3 հաշվով պարտվեց «Բենֆիկային»: Հոլանդացու գլխավորած թիմը վերջին 5 խաղում միայն 1 հաղթանակ ունի: