«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգայում «Շերիֆից» կրած պարտության մասին (1-2):
«Խաղի գնահատականը միանշանակ էր ու շատ պարզ: Ես ամեն ինչ շատ հասկանալի բացատրել եմ ֆուտբոլիստներին: Թիմն արեց այն, ինչ պետք է աներ, բայց մենք վճարեցինք մանր սխալների համար:
Մենք պետք է ավելի սառնասիրտ խաղայինք հարձակման գծում, ավելի ուշադիր գործեինք մրցակցի հակագրոհների ժամանակ:
Այս խաղն ազդում է իմ վիճակի վրա: Ես չեմ կարողանում քնել, անընդհատ մտածում եմ կատարվածի մասին: Նման բան միշտ լինում է, երբ պարտվում ես», — Անչելոտիի խոսքերն է մեջբերել «Ռեալի» պաշտոնական կայքը: