«Բարսելոնան» ներկայացրել է 2020/21 ֆինանսական տարվա հաշվետվությունը:
Ինչպես հայտնում է ակումբի կայքը, ակումբի եկամուտը կազմել է 631 մլն եվրո: Բյուջեն ներառում էր 828 մլն եկամուտ, անկումը՝ 224 մլն եվրո (26%): Ծախսերը 955 մլն-ից հասել են 1,13 մլրդ եվրոյի (աճը `19%): Այս տարվա «Բարսելոնայի» վնասը կազմել է 505 միլիոն եվրո, իսկ մաքուր վնասը` 481 միլիոն եվրո:
Ակումբի պարտքը 2021 թվականի հունիսին կազմել է 680 միլիոն եվրո:
Ակումբը ակնկալում է, որ 2021/22 մրցաշրջանի եկամուտները կաճեն մինչև 765 միլիոն եվրո, իսկ ծախսերը կնվազեն մինչև 784 միլիոն: Բարսելոնայի ղեկավարությունը կարծում է, որ ակումբը կկարողանա հաջորդ ֆինանսական տարին փակել 5 միլիոն եվրոյի շահույթով՝ հարկերը վճարելուց հետո: