Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Նապոլին» ընդունել էր Մոսկվայի «Սպարտակին» ու պարտություն կրեց 2-3 հաշվով։
Իտալական ակումբը հենց առաջին րոպեին բացեց հանդիպման հաշիվը․ աչքի ընկավ Էլասը, բայց 29-րդ րոպեին Ռուին տասը հոգով թողեց թիմին՝ հեռացվելով խաղադաշտից ու հանդիպման ընթացքը բեկվեց։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 55-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարեցրեց Պրոմեսը, 81-րդ րոպեին Իգնատովը առաջ մղեց մոսկվացիներին։ Մեկ րոպե անց երկրորդ դեղին քարտով հեռացվեց Կաուֆիրեզը, իսկ հիմնական ժամանակի վերջին րոպեին Պրոմեսը խփեց իր երկրորդ գոլը։ Նեապոլիտանցիները ավելացված ժամանակի 4-րդ րոպեին ևս մեկ անգամ կարողացան գրավել «Սպարտակի» դարպասը, բայց այդ գնդակն արդեն որոշիչ չէր ու ռուսական ակումբը հեռացավ 3 միավորով։
Միաժամանակ ընթացող մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Անթվերպ»-«Այնտրախտ»՝ 0-1
«Ֆեներբահչե»-«Օլիմպիակոս»՝ 0-3
«Լեգիա»-«Լեսթեր»` 1-0
«Լիոն»-«Բրոնդբի»՝ 3-0
«Ռեալ Սոսյեդադ»-«Մոնակո»՝ 1-1
«Սպարտա»-«Ռեյնջերս»՝ 1-0
«Շտուրմ»-ՊՍՎ՝ 1-4