«Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է «Լիվերպուլի» հարձակվող Մոհմեդ Սալահի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը, հայտնում է El Nacional-ը: Եգիպտացու ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը, և ֆուտբոլիստը չի շտապում երկարաձգել այն:
Ըստ աղբյուրի, կատալոնական ակումբը մտադիր է օգտվել այս իրավիճակից: «Բարսելոնան» մտադիր է հաջորդ տարի բանակցություններ սկսել մերսիսայդցիների հետ:
Հիշեցնենք, որ Մոհամեդ Սալահը խաղում է «Լիվերպուլում» արդեն 4-րդ տարին: 2017 թվականին նա «Լիվերպուլի» ճամբար է տեղափոխվել «Ռոմայից»՝ 42 միլիոն եվրոյի դիմաց:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն անցկացրել է 8 հանդիպում և դարձել նույնքան գոլի հեղինակ: