«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Չեմպիոնների լիգայում կրած երկրորդ անընդմեջ ջախջախիչ պարտությունից հետո այցելել է թիմի հանդերձարան:
Կատալոնացիները 0-3 հաշվով պարտվեցին «Բենֆիկային»:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Լապորտան խոսել է ֆուտբոլիստների հետ և վստահեցրել, որ իրավիճակը կշտկվի: Միևնույն ժամանակ, գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հանդերձարանում չի եղել. նա այդ ժամանակ եղել է մամուլի ասուլիսի սենյակում:
«Բարսելոնան» վերջին 5 հանդիպումներում տարել է միայն մեկ հաղթանակ: Կումանը կարող է ազատվել աշխատանքից մինչև շաբաթվա վերջ:
























































