Կոնֆերենցիաների Լիգայի C խմբի երկրորդ տուրում կհանդիպեն Լուգանսկի Զարյան և Ռոման:
«Գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է այդ հանդիպման մասին․
«Մենք արդեն հանդիպել ենք Զարյայի հետ: Ինչպես այն ժամանակ, ես լավ խաղ եմ ակնկալում, և հույս ունեմ, որ մարզադաշտում տիրող մթնոլորտը կնպաստի դրական արդյունքի, որի համար մենք եկել ենք: Զայան ուժեղ մրցակից է և կարգապահ թիմ, որը նույնպես ձգտում է արդյունքի։
Ես չեմ դասակարգում մրցաշարերն ըստ կարևորության: Այս խաղում ռոտացիա չի լինի, քանի որ մեր մրցակիցը բավական ուժեղ է, և մենք պետք է նրան դիմադրենք մեր ամբողջ ուժով»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Զարյայի մամուլի ծառայությունը:
«Զարյա» — «Ռոմա» հանդիպման մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 20:45-ին:
























































