ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի լավագույն գոլի հավակնորդների ցուցակը:
Ցուցակում ընդգրկվել են ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի գոլը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (2-0), «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ալեքս Տելեսի գոլը «Վիլյառեալի» դեմ խաղում (2-1), «Շերիֆի» կիսապաշտպան Թիլի գոլը «Ռեալի» դեմ խաղում (2-1) և «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի գոլը «Միլանի» դեմ խաղում (2-1):
























































