«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ տարած հաղթանակը:
«Սովորաբար, նավաստիները մեշտ գտնում են ելքը փոթորկից դուրս գալու համար Սա հենց այն է, ինչ տեղի ունեցավ ՉԼ չեմպիոնների դեմ հիանալի խաղում: Մենք լավ խաղացինք տեխնիկական տեսանկյունից, սակայն, անկեղծ ասած, մրցակիցն ակնհայտ շանսեր գրեթե չունեցավ, բայց մենք ևս չօգտագործեցինք մի շարք վտանգավոր հակագրոհներ:
Երկու խաղից հետո մենք ունենք վեց միավոր և ոչ մի բաց թողած գոլ. սա լավ քայլ է դեպի փլեյ-օֆֆ: Ես կարծում էի, որ մենք առավելություն կստանանք, եթե խաղանք երեք հարձակվողով, բայց հետո ես տեղափոխեցի Կիեզային կենտրոնական հարձակվողի դիրք, իսկ Բերնարդեսկին տեղափոխվեց ենթահարձակվողի դիրք, և ամեն ինչ ավելի լավ ընթացավ:
«Յուվենտուսը» պետք է հասկանա, թե ինչպես հաղթել նման հանդիպումներում, երբ անհրաժեշտ է պայքարել արդյունքի համար: Եվ այդպես էլ եղավ», — ասել է Ալեգրին Amazon Prime Italia-ին տված հարցազրույցում:
























































