ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով` հօգուտ ֆրանսիական ակումբի: ՊՍԺ-ի կազմում իր առաջին գոլը խփեց Մեսսին:
«Մանչեսթեր Սիթին» հիանալի մրցակից է: Մեզ համար շատ կարևոր էր հաղթել «Բրյուգեի» հետ ոչ-ոքիից հետո: Երջանիկ եմ, որ գոլ խփեցի: Վերջերս ես չէի կարող խաղալ, և ինձ համար սա միայն երկրորդ հանդիպումն է այս մարզադաշտում: Ես հարմարվում եմ նոր թիմին:
Որքան հաճախ մենք՝ հարձակվողներս, միասին խաղանք, այնքան ավելի լավ կլինի մեր խաղակցվածությունը: Միասին մենք պետք է առաջադիմենք, բարելավվենք և շարունակենք ցուցադրել մեր լավագույն խաղը», — մեջբերում է Մեսսիին ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
























































