«Շերիֆի» գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբը հայտնել է, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչն իրեն նվիրել է իր մարզաշապիկը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում Մոլդովայի չեմպիոնը սենսացիոն հաղթանակ տարավ «Ռեալի» նկատմամաբ (2-1) Մադրիդում:
Վերնիդուբի թոռը ուկրաինացի մասնագետին խնդրել է խորվաթ ֆուտբոլիստի մարզաշապիկը բերել «Սանտիագո Բեռնաբեուից»:
«Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը, որի հետ ես աշխատում էի «Զարյայում», գնաց և պայմանավորվեց Մոդրիչի մարզաշապիկի վերաբերյալ», — Վերնիդուբի խոսքերն է մեջբերում «Շերիֆի» մամուլի ծառայությունը:
























































