«Տոտենհեմի» նախկին պաշտպան Սերժ Օրյեն հնարավոր է տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է Daily Star-ը:
28-ամյա ֆուտբոլիստը լքել է «Տոտենհեմը» հունիսին՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով և այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ։
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա մերժել է «Ուոթֆորդի», «Բետիսի», Մոսկվայի «Սպարտակի» և «Ջենովայի» առաջարկները:
Նշվում է, որ Օրյեն կարծում է, որ պետք է ավելի բարձր մակարդակով խաղա, իսկ Կառլո Անչելոտին ցանկանում է նրան առաջարկելու տեղ «Ռեալում»:
























































