«Այաքսի» մարզական տնօրեն Մարկ Օվերմարսը հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը դարպասապահ Անդրե Օնանայի հետ:
«Մենք չենք աշխատում Անդրեի հետ պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ: Մենք արդեն փորձել ենք դա անել, և չի ստացվել համաձայնության գալ, այնպես որ եկեք առաջ շարժվենք», — մեջբերում է Օվերմասին De Telegraaf-ը։
Իսկ ըստ լրագրող Նիկոլո Շիրայի՝ «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Ա Սերիայում:
Ինսայդերը հայտնում է, որ Օնանան կտեղափոխվի «Ինտեր», որի հետ արդեն համաձայնեցրել է 4 տարվա նախնական պայմանագիրը:























































