Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում «Շերիֆը» հյուրընկալվելիս հաղթեց «Ռեալին» (2-1):
Հետաքրքիր է, որ հանդիպման մեկնարկից հետո 40 հազար նոր օգտատեր բաժանորդագրվել է Տիրասպոլը ներկայացնող ակումբի Instagram-յան էջին (թիվը անընդհատ աճում է)։
Այժմ ակումբի էջի բաժանորդների թիվը կազմում է մոտ 177 հազար բաժանորդ։
Նշենք, որ «Շերիֆը» 6 միավորով միանձնյա գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը։
























































