Իտալական Ա Սերիայի 6-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Կալյարիին»:
Նեապոլյան թիմի կազմում գոլ խփեցին Օշհիմենն ու Ինսինյեն:
Այս հաղթանակից հետո Սպալետիի գլխավորած թիմը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: