«Բարսելոնան» ջախջախեց «Լևանտեին» Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի խաղում (3-0):
81-րդ րոպեին փոխարինման մտավ կատալոնացիների երիտասարդ կիսապաշտպան Անսումանե Ֆատին, որը գրեթե մեկ տարի բաց թողեց ծանր վնասվածքի պատճառով: Ավելացված ժամանակում նա խփեց կապտանռնագույնների երրորդ գոլը:
Ընդհանուր առմամբ Ֆատին 323 օր բաց թողեց: Նա վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել անցած տարվա նոյեմբերի 7-ին:
Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ տեղափոխությունից հետո 18-ամյա Ֆատին «Բարսեոնայում» ստացավ 10-րդ համարի մարզաշապիկը: