ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին փոխարինվեց Լիգայի 1-ի վերջին տուրի՝ «Լիոնի» դեմ խաղում: 76-րդ րոպեին արգենտինացու փոխարեն խաղադաշտ մտավ Աշրաֆ Հակիմին, իսկ Մեսսին հեռացավ խաղադաշտից՝ չցանկանալով սեղմել թիմի մարզչի ձեռքը։ Մանրամասներն՝ այստեղ։
Ինչպես պարզվել է հետագայում, մասնագետը վնասվածք ստանալու հավանակնության պատճառով է փոխարինել հարձակվողին, քանի որ ֆուտբոլիստը լուրջ հարված էր ստացել ազդրի շրջանում:
Երեկվա մարզմանը արգենտինացին մի փոքր կաղացել է, որից հետո նրան ուղարկել են բուժզննման: L’Equipe-ն հայտնում է, որ ֆուտբոլիստը կարճ բուժզննում է անցել: Այսօր ևս մեկ բուժզննում կանզկացվի, և դրա արդյունքների հիման վրա պարզ կլինի, թե արդյոք Մեսսին կկարողանա մասնակցել ՊՍԺ-ի հաջորդ խաղին:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 22-ին` «Մեցի» դեմ: