«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն ասել է, որ այլևս չի ծնկի գա հանդիպումների մեկնարկից առաջ՝ ի պաշտպանություն ռասիզմի դեմ պայքարի:
«Ես դեմ եմ ռասիզմին և ցանկացած տեսակի խտրականության, բայց ես կնախընտրեի մատս ուղղել «Ոչ ռասիզմին» թևկապի վրա, ինչպես դա անում են տարբեր երկրների ֆուտբոլիստները և այլ մարզիկներ: Ես նախընտրում եմ դա անել և, իհարկե, հստակ լինել իմ դիրքորոշման վերաբերյալ: Ես դեմ եմ ռասիզմին և հարգում եմ բոլորին:
Արդյո՞ք քաղաքականության հետ է կապված ծնկի չգալու իմ որոշումը: Չգիտեմ, պարզապես նախընտրում եմ այդպես անել: Սա դիրքորոշում հայտնելու իմ ձևն է:
Գուցե փաստն այն է, որ այս ժեստը կորցնում է իր ուժը, ուստի ես նախընտրում եմ խնդրի մասին այլ կերպ խոսել: Ես լիովին պաշտպանում եմ ռասիզմի դեմ պայքարը», — մեջբերում է Ալոնսոյին Sky Sports-ը։
























































