ՊՍԺ-ի սեփականատեր շեյխ Թամիմ բին Համադ Ալ-Թանիի եղբայրը՝ շեյխ Համադ բին Խալիֆա Ալ-Թանին, արձագանքել է հարձակվող Լիոնել Մեսսիի փոխարինմանը Ֆրանսիայի Լիգա 1-ի 6-րդ տուրի «Լիոնի» դեմ խաղում (2-1):
Փարիզյան ակումբի սեփականատիրոջ եղբայրը հրապարակել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի լուսանկարը, որում արգենտինացին թափահարում է ձեռքը:
76-րդ րոպեին արգենտինացու փոխարեն խաղադաշտ մտավ Աշրաֆ Հակիմին, իսկ Մեսսին հեռացավ խաղադաշտից՝ չցանկանալով սեղմել թիմի մարզչի ձեռքը։ Մանրամասներն՝ այստեղ։
«Լոնդոնը գեղեցիկ քաղաք է: Դուք դա գիտեք», — գրել է Ալ Թանին սոցիալական ցանցի իր էջում:
London is a beautiful city..you know that.. pic.twitter.com/u6rluYyuVu
— خلـــيفة بـــن حمـــد آلــ ثانــــــي (@khm_althani) September 19, 2021