Պորտուգալական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է «Յանգ Բոյսի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղում իր թիմի կրած պարտության վերաբերյալ կարծիքով:
«Սա այն արդյունքը չէ, ինչ մենք ցանկանում էինք, բայց հիմա ժամանակն է վերականգնվել և կենտրոնանալ հաջորդ խաղի վրա», — գրել է Ռոնալդուն իր ինստագրամում:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կխաղա իսպանական «Վիլյառեալի» հետ: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 29-ին:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի «Յանգ Բոյսի» հետ խաղից հետո (2-1) իր մարզաշապիկը նվիրել էր ստյուարդին։ Մանրամասներն՝ այստեղ։