«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի`«Յանգ Բոյզի» հետ խաղում:
Պորտուգալացին բացել է հաշիվը 13-րդ րոպեին` իր հայրենակից Բրունու Ֆերնանդեշի փոխանցումից հետո: Ռոնալդուն դարձել է երրորդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփում Չեմպիոնների լիգայի 16-րդ մրցաշրջանում անընդմեջ: Ավելի վաղ այս ցուցանիշին հասել էին նաև Լիոնել Մեսսին և Կարիմ Բենզեման:
«Յանգ Բոյզի» դարպասն ուղարկած գոլը Ռոնալդուի համար դարձավ առաջինը ՄՅՈՒ-ի կազմում Չեմպիոնների լիգայում՝ ակումբ վերադառնալուց հետո: