Իսպանիայի Լա լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Էսպանյոլն» ընդունել էր «Ատլետիկոյին»: Առաջին խաղակեսի վերջնամասում Ռաուլ Դե Թոմասն առաջ մղեց տանտերերին:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Լեմարը հավասարեցրեց հաշիվը՝ սակայն մրցավարը VAR-ի օգնությամբ չեղարկեց գոլը: 79-րդ րոպեին Յանիկ Կարասկոն, ի վերջո, խփեց պատասխան գնդակը: Հիմնական ժամանակին մրցավարը ավելացրեց 10 րոպե: 99-րդ րոպեին Տոմա Լեմարը խփեց իր գոլն ու 3 միավոր պարգևեց հյուրերին:
Անտուան Գրիզմանը վերադարձից հետո առաջին խաղն անցկացրեց «Ատլետիկոյի» կազմում:
Այս խաղից հետո «Ատլետիկոն» ունի 10 միավոր, իսկ «Էսպանյոլը» մնաց 1 միավորով: