Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եվրոպական թիմերում խաղերի քանակով հավասարվել է իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին:
Արդեն այս շաբաթ պորտուգալացին կարող է առաջ անցնել իսպանացուց: Երեկ Կրիշտիանու Ռոնալդուն օգնեց Պորտուգալիային հաղթել Իռլանդիային (2-1) իր 180-րդ խաղում:
Հավաքականի կազմում նույնքան հանդիպում ունի նաև Ռամոսը, որը չի հրավիրվել Աշխարհի առաջնության որակավորման 2022 թվականի սեպտեմբերին կայանալիք խաղերին: Այսպիսով, արդեն այս շաբաթ Ռոնալդուն հանդիպումների քանակով կարող է շրջանցել պաշտպանին:
Ազգային հավաքականի խաղերի քանակով երրորդ տեղը զբաղեցնում է իտալացի Ջանլուիջի Բուֆոնը, ով անցկացրել է 176 հանդիպում: Համաշխարհային ռեկորդը պատկանում է մալայզիացի Սո Չին Էնին, ով իր ակտիվում ունի 195 խաղ: