«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել ՊՍՎ-ի երիտասարդ հարձակվողական ոճի կիսապաշտպան Մուհամեդ Իհատարենին, հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլան։
Ակումբները բանակցում են, գործարքը գնահատվում է 5-6 միլիոն եվրո` գումարած բոնուսներ:
ՊՍՎ-ն թույլատրել է 19-ամյա կիսապաշտպանին հեռանալ թիմի ճամբարից՝ հնարավոր տրանսֆերը քննարկելու համար:
Ֆուտբոլիստի գործակալը Մինո Ռայոլան է, որը վճռական է տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ նրան նոր թիմ գտնելու հարցում: