«Ռոմայի» և «Լեսթերի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին համաձայնել է գլխավորել իտալական «Սամպդորիան»։ Այս մասին հաղորդում է Gazetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան։
67-ամյա մասնագետի աշխատավարձը ընթացիկ մրցաշրջանում կազմելու է 1 միլիոն եվրո։ Ռանիերին նաև բոնուս կստանա այն դեպքում, եթե ակումբը պահպանի իր տեղը Ա սերիայում։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում Ռանիերիի աշխատավարձը մյուս տարի կկազմի 1,8 միլիոն եվրո։
Նշենք, որ Իտալիայի Ա սերիայի 7 տուրերից հետո «Սամպդորիան» եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ իտալական ակումբը հեռացրեց Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյին։