Քաթարի Գրան Պրին, ամենայն հավանականությամբ, կներառվի Ֆորմուլա 1-ի օրացույցում 2021 թվականի մրցաշրջանում:
Motosport-ի փոխանցմամբ ՝ Քաթարի մրցաշարը կփոխարինի Ավստրալիայի Գրան պրիին, որը նախկինում հանվել էր օրացույցից կորոնավիրուսային համաճարակի պատճառով, որը նախատեսված էր անցկացնել նոյեմբերի 19-ից 21-ը:
2021 թվականի մրցաշրջանում Ֆորմուլա 1-ի օրացույցին Քաթարի Grap Prix-ի ավելացումը թույլ կտա 3 անընդմեջ մրցաշարեր Մերձավոր Արևելքում. Սաուդյան Արաբիայի Գրան Պրին նախատեսված է դեկտեմբերի 5 -ին, իսկ Աբու Դաբիի Գրան Պրին՝ դեկտեմբերին: