Հայտնի է դարձել, թե որտեղ է կարիերան շարունակելու «Բարսելոնայի» կիսապաշտպան Իլայշ Մորիբան:
Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքերով՝ 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում հաղթել է լոնդոնյան «Տոտենհեմը»:
Երիտասարդ կիսապաշտպանը պայմանագիր կկնքի «Տոտենհեմի» հետ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
Մորիբան «Բարսայի» սան է, 18 հանդիպում է անցկացրել հիմնական թիմի կազմում, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: