«Լայպցիգը» «Բարսելոնային» 6 միլիոն եվրո է առաջարկել երիտասարդ տաղանդ Իլաիշ Մորիբայի համար:
Կատալոնացիները ցանկանում են 20 միլիոն եվրո վաստակել այն ֆուտբոլիստի տրանսֆերից, ում մնացել է ընդամենը մեկ տարի պայմանագիր: Ֆուտբոլիստը նախկինում հրաժարվել էր երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը և պահանջել էր առաջարկվածից շատ ավելի բարձր աշխատավարձ:
«Բարսելոնայի» մարզիչ Ռոնալդ Կումանը անձամբ է զրուցել նրա հետ և փորձել բացատրել, որ ֆուտբոլում փողը ամենակարևորը չէ:
Այս պահին Մորիբան մարզվում է «Բարսելոնա»-ի երկրորդ թիմում և սպասում է իր ապագայի վերաբերյալ ակումբի ղեկավարության որոշմանը: