Օգոստոսի 28-ին, Պրեմիեր լիգայի 3 րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղից առաջ, «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում կտեղադրի արձաններ՝ ի պատիվ ակումբի լեգենդներ Վինսենթ Կոմպանիի և Դավիդ Սիլվայի:
Արձանները կտեղակայվեն Էթիհադի արևելյան տրիբունայի հետևում: 2022 թվականին զույգին կմիանա ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Սերխիո Ագուերոյին նվիրված արձանը:
«Քաղաքաբնակների» երկրպագուները Կոմպանին, Սիլվան և Ագուերոն անվանում են «Սուրբ Երրորդություն»:
Կոմպանին, Սիլվան և Ագուերոն միասին խաղացել են մանչեսթերյան ակումբում ութ տարի և օգնել են քաղաքաբնակներին դառնալ անգլիական ֆուտբոլի գերիշխող ուժերից մեկը: