Ֆուտբոլի VBET ՀՊԼ-ի 4-րդ տուրի շրջանակում «Նոան» ընդունել է Երևանի «Փյունիկին»:
Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է: 24-րդ րոպեին հաշիվը բացեց Խոսե Կառաբալլոն՝ եզրափակելով Էրիկ Վարդանյանի փոխանցումը:
39-րդ րոպեին Ռայմոնդ Ջյասիի փոխանցումը գլխի գեղեցիկ հարվածով եզրափակեց Ալեքսանդր Կարապետյանը՝ 1-1: