Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը ԱԱ-2022-ի ընտրական փուլի երկրորդ տուրում Իսլանդիայի նկատմամբ տոնած տնային հաղթանակից հետո գրառում է կատարել սոց.ցանցի իր էջերում:
«Հիանալի հաղթանակ մեր երկրի համար: Շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է Կարապետյանը ու լուսանկար հրապարակել թիմի հաղթական հանդերձարանից: