Երևանի «Արարատը» բողոքարկել է VBET ՀՊԼ-ի 4-րդ տուրի շրջանակում կայացած «Սևան»-«Արարատ» հանդիպման մրցավարական որոշումները՝ երկու դրվագով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Առաջին դրվագում Էդգար Մալաքյանը դարպասը գրավում է մրցակցի պաշտպանից գնդակը ստանալուց հետո, սակայն մրցավարը չի արձանագրում գոլը։ Չի նշանակվում նաև 11 մետրանոց այդ դրվագում։ Երկրորդ դրվագում Սերժ Դեբլեին վայր են գցում՝ զրկելով գոլ խփելու ակնհայտ հնարավությունից, սակայն մրցավարի սուլիչը լռում է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ դրվագների պահերին հաշիվը եղել է 1-0՝ հօգուտ «Սևանի», իսկ խաղն ավարտվել է տանտերերի՝ 2-0 հաշվով հաղթանակով: