«Տոտենհեմի» կենտրոնական հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելու անհաջող փորձերից հետո «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է անցնել այլընտրանքային տարբերակի:
Ըստ RAI Capa-ի և TMW-ի՝ ակումբի ղեկավարությունը նախատեսում է գնել «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչին:
Նշվում է, որ սերբ 21-ամյա հարձակվողը պատրաստ է լքել «մանուշակների» ճամբարը, իսկ նրա գործակալներն արդեն բանակցություններ են սկսել «Սիթիի» ներկայացուցիչների հետ: Վլահովիչի տրանսֆերի համար «քաղաքաբնակները» պատրաստ են իտալական ակումբին վճարել մոտ 80 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի վերջին մրցաշրջանում Դուշանը դարձել էր 21 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Աթլետիկոն» և «Տոտենհեմը»: