«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է պաշտպան Ռաֆայել Վարանի տրասնֆերը։
«Շատ ուրախ եմ, քանի որ գտանք վերջին տասը տարիների աշխարհի լավագույն պաշտպաններից մեկին։ Վարանը փորձառու չեմպիոն է, որին երկար ժամանակ հետևում էինք։ Գիտենք, թե նա որքան նվիրված է իր գործին ու որքան պրոֆեսիոնալ է։
Մենք արդեն համաշխարհային մակարդակի պաշտպաններ ունենք, իսկ Ռաֆայելը նրանց խմբին կավելացնի լիդերություն։ Նա բացառիկ պաշտպան է»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում ՄՅՈՒ-ի կայքը։
28-ամյա Վարանը ՄՅՈՒ-ում կմնա մինչ 2025 թվականը։