«Բարսելոնայի» նախկին ավագ Լիոնել Մեսսին, ով օրերս միացել է ՊՍԺ-ին, խոսել է նոր մրցաշրջանում կատալոնացիների և Մադրիդի «Ռեալի» հեռանկարների մասին: Մեսսիի հետ միասին ՊՍԺ-ի կազմն է համալրել նաև «Արքայական ակումբի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը:
«Կարծում եմ, որ «Բարսելոնայի» և «Ռեալի» համար դժվար կլինի… Բայց մի քանի տարի անց նրանք ավելի կամրապնդվեն, և մեծ աստղերը կվերադառնան իսպանական ֆուտբոլ:
Լիգայում գլխավորն այս թիմերն են: «Բարսելոնան» և «Ռեալը» շարունակում են խաղալ Չեմպիոնների լիգայում: Այնտեղ կլինեն նաեւ «Սևիլիան», «Վալենսիան» եւ «Աթլետիկոն»:
Նույնիսկ եթե խաղացողները հեռանում էին, թիմերը շարունակում էին խաղալ այնտեղ: Լա լիգան դեռ ուժեղ է»,- մեջբերում է Մեսսիին El País-ը: