Եվրոպա լիգայի 3-րդ որակավորման փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» ընդունել է ղազախական «Կայրաթին»։
Մեր թիմն առաջին կեսը բավականին ակտիվ է սկսել ու արդեն հասցրել է մի քանի անգամ սպառնալ մրցակցի դարպասին, բայց, ցավոք, իրատեսական թվացող պահերը գոլերի չեն վերածվել։
Մրցակցի կազմում մեկնարկային րոպեներից խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը, որին «Հանրապետական» մարզադաշտը ծափողջույններով դիմավորեց։
Հանդիպման հաշիվը բացվեց միայն 43-րդ րոպեին․ մեր թիմի կազմում աչքի ընկավ Էմբալոն, սակայն առաջին կեսին ավելացված առաջին րոպեին մրցակցի կազմում հաշիվը հավասարեցրեց Աիբոլ Աբիկենը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի։