2022 թվականի ամռանը հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագրի ավարտի պատճառով կհեռանա ՊՍԺ-ից, իսկ ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին ցանկանում է որպես նրան փոխարինող տեսնել Կրիշտիանու Ռոնալդուին։
Ըստ AS-ի՝ ՊՍԺ-ն հասկանում է, որ Մբապեն չի երկարաձգի պայմանագիրը և ցանկանում է խաղալ «Ռեալում», բայց նրանք այս ամառ նրան չեն վաճառի մադրիդյան ակումբին, այլ կսպասեն մինչև 2022 թվականի ամառ:
Կիլիանը կդառնա ազատ գործակալ, ինչպես և Ռոնալդուն, քանի որ հաջորդ տարվա հունիսի 30-ին կավարտվի «Յուվենտուսի» հետ նրա պայմանագիրը:
Ալ-Հելաիֆին միշտ ցանկացել է Լիոնել Մեսսիին, Նեյմարին ու Ռոնալդուին մեկ թիմում: Այս ամառ Մեսսին, ով ամբողջ կարիերայի ընթացքում հանդես էր եկել միայն «Բարսելոնայում», տեղափոխվեց ՊՍԺ: