Չորեքշաբթի՝ օգոստոսի 11-ին, կայացավ ՈԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը «Չելսիի» և «Վիլյառեալի» միջև: Հանդիպումը տեղի ունեցավ Բելֆաստում և ավարտվեց լոնդոնցիների հաղթանակով՝ 11 մետրանոց հարվածաշարում 6:5 հաշվով (հիմնական և լրացուցիչ ժամանակ՝ 1:1):
«Չելսիի» կազմում խաղում են իտալացիներ Ժորժինյոն և Էմերսոն Պալմերին:
Նրանք դարձել են պատմության մեջ առաջին խաղացողները, ովքեր հաղթել են Չեմպիոնների լիգան, Եվրոպայի առաջնությունը և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը նույն տարում:
Ավելի վաղ «Չելսին» Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակչում հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (1: 0), իսկ Իտալիայի հավաքականը նվաճեց Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը՝ որոշիչ խաղում հաղթելով Անգլիային (1:1, 3:2):