ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին չորեքշաբթի մամուլի ասուլիսում մեկնաբանեց Կիլիան Մբապեի թիմից հեռանալու հավանականությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն պատրաստ է երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, սակայն պահանջում է նոր պայմանագրում ներառել հետագայում «Ռեալ» տեղափոխվելու տարբերակը:
«Կարծում եմ, որ բոլորը գիտեն Կիլիանի ապագայի մասին: Նա ցանկանում է գավաթներ նվաճել, նա դա հրապարակավ ասել է:
Նա ցանկանում էր մրցունակ թիմ, իսկ այժմ մենք, կարծում եմ, ունենք աշխարհի ամենամրցունակ թիմը»,-ասել է Ալ-Խելաիֆին: