Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի (LFP/ՊՖԼ) ղեկավար Վենսան Լաբրունն արձագանքել է այն փաստին, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ՊՍԺ-ի խաղացող:
«Սա համաշխարհային իրադարձություն է: Մեսսին ֆուտբոլի լեգենդ է, նա պատմության մեջ է մտել Պելեի և Դիեգո Մարադոնայի հետ միասին:
Լիոնելի տեղափոխությունը ՊՍԺ պատմական օր է ֆրանսիական ֆուտբոլի և Լիգա 1-ի համար: Մեր երկրպագուները ֆանտաստիկ հնարավորություն ունեն տեսնել աշխարհի խաղացողներից մեկին մեր ստադիոններում կամ հեռուստատեսությամբ:
Բացի այդ, սա հիանալի նորություն է Լիգա 1-ի համար: Մեսսին կբարձրացնի մեր առաջնության գրավչությունը բոլոր մայրցամաքներում: Ֆրանսիական պրոֆեսիոնալ ֆուտբոլի Լիգայի անունից կցանկանայի շնորհակալություն հայտնել ՊՍԺ-ին այս երազանքը իրականացնելու համար: Լեոյի խաղը կախարդական է», — Լաբրունի խոսքերն է մեջբերում Get French Football News-ը: