«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին հաստատել է, որ արգենտինացի ֆուտբոլիստն այսօր մեկնելու է Փարիզ՝ ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելու համար:
Այդ մասին հայտնում է լրագրող Մարիա Գարիդոն։
Ըստ մամուլի հրապարակումների ՝ Մեսսին երկու տարվա պայմանագիր կկնքի ֆրանսիական ակումբի հետ՝ ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու տարբերակով:
Հիշեցնենք, որ արգենտինացին «Բարսելոնայից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է: