ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման մեկնաբանել է Լիոնել Մեսսիի հավանական տեղափոխությունը փարիզյան ակումբ:
«Մենք շուտով կպարզենք՝ սա պաշտոնական է, թե ոչ, բայց, կարծես, պաշտոնական կլինի: Շատ ուրախ եմ, որ Լեոն կգա այստեղ:
Նա լավագույնն է աշխարհում, այնպես որ ես չեմ կարող հուզված և երջանիկ չլինել: Նրա հետ խաղալը մեծ պատիվ է», — ասել է Դոննարուման Sky Sport Italia-ի եթերում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Լիոնելը հեռացավ «Բարսելոնայից»: Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվել էր հունիսի 31-ին, և ակումբը գումար չուներ այն երկարաձգելու համար: Մեսսին իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է միայն կատալոնական ակումբի կազմում։