ՊՍԺ -ն այլևս մտադիր չէ ամառային տրանսֆերային պատուհանի համար ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, -այս մասին հաղորդում է Le Parsien-ը:
Փարիզցիներն այժմ ամբողջովին զբաղված են Լիոնել Մեսսիի տրանսֆերով, ուստի ակումբի ղեկավարությունը հրաժարվել է ֆրանսիացի կիսապաշտպանին ձեռք բերելու գաղափարից:
Հիշեցնենք, որ մոտակա ժամերին Մեսսին կդառնա փարիզյան թիմի խաղացող: