Brand Finance կոնսուլտացիոն ընկերությունը գնահատել է «Բարսելոնայի» պոտենցիալ կորուստները՝ կապված հարձակվող Լիոնել Մեսսիի՝ թիմից հեռանալու հետ։
Ընկերության հաշվարկների համաձայն՝ կատալոնական ակումբի բրենդի արժեքը կարող է 11%-ով նվազել 2021-ի համեմատ, որը հավասար էր 1,27 մլրդ եվրոյի։ Օրական կտրվածքով «Բարսելոնան» կարող էկորցնել 137 մլն եվրո։
Ակումբում պոտենցիալ կորուստներից են հովանավորչականը՝ 77 մլն եվրո, 17 մլն եվրո՝ խաղերի օրերին, իսկ 43 մլն եվրո՝ ակումբային ատրիբուտների վաճառքից։