«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին դեռևս չի մեկնել Ֆրանսիա՝ ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելու։
Լրագրող Մարիա Գարիդոն հաղորդում է, որ այս պահին Մեսսին Բարսելոնայի իր տանն է՝ Լուիս Սուարեսի ընկերակցությամբ։
Գարիդոն նշում է, որ Լեոն դեռ չի մեկնել Փարիզ՝ չնայած նրան, որ ՊՍԺ-ի շատ երկրպագուներ ու մեդիայի ներկայացուցիչներ նրա ժամանելուն էին սպասում այսօր։