«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանիի մայրը՝ Բերտա Գոմեսը քննադատել է ակումբի քայլերը, որոնցով նրանք թույլ չեն տալիս ուրուգվայցուն տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո»։
«Մենք հասկանում ենք «Պարի Սեն Ժերմենի» դիրքորոշումը։ Բայց ես չեմ հասկանում, որ թիմը ուզում է, որ նա մնա ու դրանով հանդերձ Կավանիին դուրս են բերում դաշտ վեց րոպեով։ Նրանք ճիշտ չեն վարվում Էդինսոնի հետ՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ արել է Կավանին այս թիմի համար։
Ես բարկացած եմ, քանի որ նրանք իրենց ճիշտ չեն պահում։ Եթե Կավանին ձեզ պետք չէ, բաց թողեք նրան «Աթլետիկո»՝ թիմ, որին գոլեր են պետք»,-Կավանիի մոր խոսքերն է մեջբերում AS-ը։
Կավանին հանդես է գալիս «Պարի Սեն Ժերմենի» կազմում 2013 թվականից։ Փարիզյան ակումբի կազմում 293 խաղում Կավանին 198 գոլ է խփել։ Նա ՊՍԺ-ի պատության լավագույն ռմբարկուն է։