Լիոնել Մեսսին դեռ չի կողմնորոշվել իր ապագայի վերաբերյալ, հայտնում է Diario Sport-ը:
Արգենտինացին ոչ մի թիմից առաջարկներ չունի, իսկ ՊՍԺ-ի հետ պայմանագրի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, գրում է կատալոնական հրատարակությունը:
Ըստ աղբյուրի՝ այս պահին կողմերը նույնիսկ չեն բանակցում, սակայն մոտ ապագայում բանակցություններ նախատեսված են: Մեսսին ցանկանում է դեռ մի քիչ մտածել և դեռ չի կողմնորոշվել՝ որտեղ կշարունակի իր կարիերան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին փարիզեցիների հետ համաձայնեցրել է պայմանագիրը «2+1» սխեմայով: