«Բարսելոնայի» մոտ լուրջ խնդիրներ են առաջացել հարձակվող Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագիր կնքելու հետ կապված։
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ կողմերը հիմա ավելի հեռու են համաձայնության գալուց, քան երբևէ, ու նոր պայմանագրի կնքումը գրեթե անհնար է։
Ենթադրվում էր, որ պայմանագիրը կարող է կնքվել արդեն այսօր, բայց իրավիճակը կտրուկ փոխվեց։ Խաղացողի ներկայացուցիչների հետ այսօրվա հանդիպումից հետո ակումբի ղեկավարությունը մտածում է՝ ինչպես բացատրել տեղի ունեցողը։
Մեսսիի հետ նոր պայմանագրի կնքման փորձերը մեծ ջանքեր են պահանջել կատալոնական ակումբից։
Marca-ն մի քանի անգամ ընդգծում է, որ դեռ երբեք «Բարսան» ու Մեսսին այսքան հեռու չեն եղել պայմանագրի կնքումից ու կողմերի միջև այսօրվա բանակցությունները դրական արդյունքի չեն հանգեցրել։