«Լիլի» պաշտպան Սվեն Բոտմանը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում:
21-ամյա խաղացողին հավակնում է «Մանչեսթեր Սիթին», հաղորդում է Daily Mail-ը՝ մեջբերելով L’Equipe- ին:
«Լիլը» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ցանկանում է ստանալ 50 մլն եվրո (43 մլն ֆունտ)։ Նշենք, որ Բոտմանը Նիդերլանդների մինչև 21 տարեկանների հավաքականի խաղացող է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կենտրոնական պաշտպանով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»:
























































